Միջազգային 

ՌԴ-ն ու Թուրքիան Համագործակցության խորհրդի նիստը բարձր մակարդակով կանցկանցնեն

analitik.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մեւլյուտ Չավուշօղլուի հետ, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ռուսական գերատեսչության կայքը:


«Նախարարները ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում ծրագրվող ռուս-թուրքական համագործակցության խորհրդի 5-րդ նստաշրջանի նախապատրաստությունների համատեքստում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ելակետային հարցերը», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարները նաեւ իրենց կարծիքն են հայտնել արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ ներուկրաինական կարգավորման հետ կապված իրավիճակը:

Նույն շարքից