Միջազգային 

Ես մնում եմ Վրաստանում.Սանդրա Ռուլովս

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, որոշել է մնալ Վրաստանում և մտադիր է շարունակել իր գործունեությունը։ Այդ մասին նախկին առաջին տիկինը հայտարարել է Աջարիայում և նշել, որ մտադիր է ավարտին հասցնել իր սկսած նախագծերը, փոխանցում է apsny.ge-ն։

 

«Ես շատ եմ անհանգստանում, իմ գործունեության շարունակումը Վրաստանում անորոշ է, թեև ես շարունակում եմ աշխատել։ Դա հեշտ չէ, սակայն ինձ համար Վրաստանը մնում է առաջին տեղում, և մենք կհաղթահարենք այս ամենը։ Մեր փոքրիկին անհրաժեշտ է հանգիստ, կայունություն, և նա պետք է կրթություն ստանա Վրաստանում։ Ես ցանկանում եմ, որ նա իրական վրացի մեծանա և մարտիկ, ինչպես իր հայրը»,- ասել է Ռուլովսը։

Նույն շարքից