Միջազգային 

Դոնեցկն ու Ուկրաինան գերիների փոխանակում կկատարեն

analitik.am

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և ուկրաինական կողմի միջև Մոսկվայի ժամանակով ժամը 17.00-ին տեղի կունենա գերիների փոխանակում: Այս մասին հայտարարել է ԴԺՀ գերիների հանձնաժողովի նախագահ Դարյա Մարոզովան: «Մենք պայմանավորվել ենք, որ փոխանակությունը կկայանա այսօր ժամը չորսին  ( Մոսկվայի ժամանակով 17.00-ին)», -ասել է Մորոզովան: Նա հստակեցրել է, որ կողմերը պատրաստվում են միմյանց հանձնել 30 ռազմագերիների:

 

Կիևի իշխանություններն Ուկրաինայի արևելքում ապրիլին ուժային գործողություններ սկսեցին փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ քաղաքացիների նկատմամբ: ՄԱԿ-ի տվյալներով, սեպտեմբերի 11-ի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է գրեթե  3,2 հազար խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան 8 հազարը: 

Նույն շարքից