Լիբիայում տեղի է ունեցել վարչապետ Աբդալլա Աբդուրախմանով ատ-Տանիի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարության երդմնակալության արարողությունը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի հետ սահմանից 140կմ հեռավորության վրա`Տոբրուկում:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ակիլա Սալախի խոսքերով, պալատը նոր կառավարության հետ համագործակցելու է Սահմանադրության համաձայն:
Ավելի վաղ խորհրդարանը հաստատել էր ատ-Տանիի կողմից առաջադրված նախարարների անունների ցուցակը: