Միջազգային 

Իրանի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի համար պատմական փաստաթղթերի հափշտակումը կանխելու մասին

analitik.am

Իրանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է կանխել BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիայի ենթաբաժնի կողմից իսլամական պետության արխիվային կենտրոնից պատմական փաստաթղթեր հափշտակելու փորձը, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Fars գործակալությանը:

 

Ինչպես գործակալությանը հայտնել է Իրանի տեղեկատվության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը, BBC-ի իրանական ծառայությունն իր գործակալներին է ներգրավել Իրանում:

 

Սակայն, նա ընդգծել է, որ «տեղեկատվության նախարարության աշխատակիցների զգոնության շնորհիվ, արժեքավոր արխիվային փաստաթղթերի հափշտակման փորձը կանխվել է, և մոտ ժամանակներս նախարարությունն ավելի մանրամասն տեղեկություններ կներկայացնի գործողության մասին»:

Նույն շարքից