Միջազգային 

Թուրքիան և Վրաստանը խորացնում են հարաբերությունները

analitik.am

Անկարայում կայացել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հայտնում է apsny.ge-ն, նախագահները հաստատել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը եւ քննարկել երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ասպեկտներ:

 

Թուրքիայի նախագահը եւս մեկ անգամ լիարժեք զորակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքիշխանությանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի պես կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: 

 

Իր հերթին Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ խոսել է տարածաշրջանային անվտանգության, վրաց-թուրքական հարաբերությունների խորացման հարցերի, վրաց-թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացման կարեւորության մասին: «Մենք նաեւ քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության եւ ISIS-ի վերաբերյալ հարցեր: Բացի դրանից, մենք պայմանավորվել ենք նաեւ ապագա համագործակցության մասին», - հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Նույն շարքից