Միջազգային 

Աշրաֆ Ղանին ստանձնեց Աֆղանստանի նախագահի պաշտոնը

analitik.am

Աֆղանստանի ֆինասների նախկին նախարար Աշրաֆ Ղանին սեպտեմբերի 29-ի առավոտյան երդում Է տվել եւ ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, տեղեկացնում Է «Ֆրանսպրես» գործակալությանը:

 

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի Է ունեցել Քաբուլում: Դրան ներկա են եղել արտասահմանյան բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում Է երկրի նախագահի խորհրդական Ջոն Պոդեստան:

 

Աշրաֆ Ղանին պետության ղեկավար Է դարձել իշխանության բաժանման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, որը սեպտեմբերի 21-ին ստորագրվել Է նրա եւ նախագահի պաշտոնի մյուս թեկնածուի՝ Աֆղանստանի արտաքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլայի կողմից:

 

Ավելի վաղ նշվել Է, որ նորընտիր նախագահի առաջին քայլը լինելու Է անվտանգության հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրի  ստորագրումը: Այդ փաստաթղթի համաձայն՝ 2014 թվականից հետո Աֆղանստանի տարածքում կարող Է մնալ օտարերկրյա զորքերի ոչ մեծաթիվ զորակազմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից