Միջազգային 

Ազատագրվել է Դուխանիա գյուղը

analitik.am

Սիրիական բանակը վերահսում է Դամասկոսի մերձակայքում  գտնվող Դուխանիդա գյուղի գրեթե բոլոր հատվածները՝ ոչնչացնելով մեծ թվով զինյալների, որոնց մեծամասնությունը սիրիացիներ չեն: Դուխանիայում բախումներն ընթացել են ավելի քան 3 շաբաթ:  Այնտեղ հաջողություններ գրանցելուց հետո բանակն առաջ է ընթանում Ուադի Այն Թուրմայի ուղղությամբ: Բանակը հաջողություններ է գրանցել նաև Դամասկոսի Ջոբար թաղամասի հարավային հատվածներում՝ ոչնչացնելով զինյալների թունելները:

 

Ադրա գյուղաքաղաքում բանակը շարունակում է վնասազերծել պայթուցիկ սարքավորումները:

 

Զինյալների դեմ պայքարն ընթանում է նաև Դարաայի և Կունեյտրայի գյուղերում:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ  կառավարական ուժերը ռմբակոծում են Դամասկոսի Զաբադանի գյուղը, ռումբեր են ընկել նաև Խան Շեյխ ճամբարում:

 

Դրան զուգահեռ, ընդդիմադիր ուժերը վերահսկողություն են հաստատել հին Հալեպի մի քանի շինությունների վրա:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3,5 տարի շարունակվող բախումների զոհ են դարձել ավելի քան 190 հազար մարդ:

Նույն շարքից