Միջազգային 

ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Իրաք և Սիրիա

analitik.am

Սիրիայում և Իրաքում իսլամիստների դեմ պայքարի համար ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ժամանակ կպահանջվի, սակայն Վաշինգտոնը մտադիր չէ այնտեղ զորք ուղարկել: Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Թոնի Բլինքենը:

 

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ստեղծած հակաահաբեկչական կոալիցիայի անդամ դառնալու ցանկություն է հայտնել 50 երկիր: Նրա խոսքով՝ խոսքն «ընդարձակ կոալիցիայի մասնակցությամբ համալիր արշավի մասին է, որը ժամանակ կպահանջի»:

 

Բլինքենը նշել է, որ գործընթացը դեռ նոր է սկսվել: Միաժամանակ նա հիշեցրել է, որ շուտով կսկսվի Սիրիայի չափավոր ընդդիմության մարտիկների պատրաստությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

Նույն շարքից