Միջազգային 

Թուրքիան բարեփոխումների կարիք ունի. փոխվարչապետ

analitik.am

Թուրքիան բարեփոխումների կարիք ունի՝ հայտարարել է երկրի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Ստամբուլում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ունեցած ելույթում: Այս մասին փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:

 

Նրա խոսքով՝ Թուրքիայի համար ներկայումս առաջնահերթություն են տնտեսական բարեփոխումները: Նա նաև նշել է, որ վերջին 12 տարիներին Թուրքիայի կառավարությունը բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել:

 

Փոխվարչապետի խոսքով՝ Թուրքիայի համար բարեփոխումների անցկացման հիմնական չափանիշ են ԵՄ չափորոշիչները:

 

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պաշտոնական բանակցությունները սկսվել են 2005 թվականին: Երկիրը 65 տոկոսով կատարել է ԵՄ-ի առջև ունեցած իր պարտավորությունները:

Նույն շարքից