Միջազգային 

Սիրիայի արտգործնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի հետ

analitik.am

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ: Հանդիպման ընթացքում Մուալեմը ներկայացրել է ներկայիս զարգացումները Սիրիայում և հաստատել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերը ՄԱԿ-ի սկզբունքներն ու նպատակները պահպանելն է, ըստ որոնց պետք է հարգել երկրների ինքինշխանությունը և չմիջամտել նրանց ներքին գործերին: Նախարարը շեշտել է, որ ՄԱԿ-ը պետք է պարտավորեցնի իր անդամներին իրականացնել Անվտանգության խորհրդի բանաձևերը` կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ: Հանդիպման ընացքում խոսք  է եղել նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի մասին, ում նպատակն է  հաջողության հասնել առանց օտար միջամտություն իրականացնելու:

Ուալիդ ալ Մուալեմը նաև հանդիպել է Կուբայի և Էկվադորի արտգործնախարարների հետ և քննարկել տարածաշրջանի զարգացումները, մասնավորապես ԻԼԻՊ և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների հանցագործությունները՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել ահաբկեչությանն աջակցող երկրների վրա: Նախարարներն իրենց հերթին հաստատել են սեփական դիրքորոշումները Սիրիային աջակցելու հարցում:

Նույն շարքից