Տնտեսություն 

Տղեք ջան, ցավոք սրտի այս երկրում բոլորը չէ որ կարող են աշխատել ՏՏ ոլորտում, կամ ունենալ բիզնես հոտառություն. Զոհրապ Եգանյան

analitik.am

Զոհրապ Եգանյանն իր էջում գրում է.

«Ներկա գների պայմաններում, հատկապես Երևանում ամբողջ աշխատանքային օրվա դիմաց 70-80 հզ դրամ աշխատավարձ տալը պետք է օրենսդրորեն չհամարվի աշխատատեղ, իսկ տվյալ մարդուն մետք չէ համարել ոչ գործազուրկ: Դա ընդամենը գոյատևման գումար է, 4 հոգանոց ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է ամսական կտրվածքով գոնե 400 հզ դրամ գումար:

Ինչքան էլ ասենք այսինքն ցուցանիշով ունենք այսքան կամ այնքան աճ՝ մարդը պետք է իր վրա զգա սոցիալական վիճակի բարելավումը, հակառակ պարագայում արտագաղթը շարունակվելու է, սակայն ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա մարդիկ իշխանություններին հայհոյեկոլ չեն գնում, կամ գոնե մինչ այս պահն այդպես է: Արժանապատիվ աշխատավարձ ունենալու համար կարելի է անցնել ժամավճարի, կամ սահմանել ամբողջական դրույքաչապի բարձր շեմ, չի կարող քաղծառայության ավագ մասնագետը, կամ պայմանագրային զինծառայողն ավելի քիչ վաստակել, քան տաքսու վարորդը: Տղեք ջան, ցավոք սրտի այս երկրում բոլորը չէ որ կարող են աշխատել ՏՏ ոլորտում, կամ ունենալ բիզնես հոտառություն:

Հ.Գ Հատկապես զինծառայության մասին արված իմ գրառումները գրեթե նույնությամբ օրենսդրական նախաձեռնություն դարձան ԱԺ պատգամավորների կողմից, հուսով եմ՝ ժամավճարով աշխատանքի և 13-րդ թոշակ սահմանելու մասով իմ հրապարակային խոսքերերը ևս արձագանք կգտնեն: Եթե չկարողանանք սոցիալական վիճակը կարգավորել, մնացած ամեն բան սին է, իսկ վիճակը կարգավորել դեռ չի հաջողվում»:

Նույն շարքից