Միջազգային 

ԵՏՄ-ի հետ աշխատելիս պետք Է պաշտպանվեն Բելառուսի շահերը. Լուկաշենկո

analitik.am

Անհրաժեշտ Է պաշտպանել Բելառուսի շահերը Եվրասիական տնտեսական միության իրավական բազայի ձեւավորման գործընթացում: Այդ մասին սեպտեմբերի 29-ին Մինսկում հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

«Առաջիկայում մեզ հարկ կլինի աշխատել համապատասխան միջազգային համաձայնագրերի վավերացման վրա: Մեր խնդիրն Է՝ խորհրդարանական բոլոր գործիքների կիրառմամբ օժանդակել միության պայմանագրային-իրավական բազայի ձեւավորմանը, ընդսմին պետք Է պահպանվեն մեր շահերը»,-ասել Է Լուկաշենկոն հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի խորհրդի անդամների հետ կայացած հանդիպմանը:

 

Անցած շաբաթ ՌԴ Պետդուման վավերացրել Է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Սպասվում Է, որ հոկտեմբերին Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանները նույնպես կվավերացնեն պայմանագիրը:

 

«Եթե դուք տեսնեք, որ ինչ-որ տեղ սխալ Է թույլ տրված այդ փաստաթուղթը պատրաստելիս, իսկ այն շատ կարեւոր Է, խնդրում եմ տեղեկացրեք ինձ եւ կանգ չառնել ոչ մի բանի առջեւ՝ պաշտպանելով բելառուսական պետության շահերը»,-ընդգծել Է Լուկաշենկոն:

 

Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում Է, որը եվրասիական ինտեգրացման շրջանակներում 2015 թվականի հունվարի 1-ից ստեղծվում Է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միության հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից