Միջազգային 

Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են Սիրիայում ԻԼԻՊ-ի հենակետերը

analitik.am

ԱՄՆ-ի  և իր դաշնակից երկրների օդանավերը սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան հարվածներ են հասցրել Սիրիայի Ռակկա մարզի ԻԼԻՊ կազմակերպության դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում են սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մարզից ստացված տեղեկությունների համաձայն, ռմբակոծվել են Ռատլա և Սահլ գյուղերը:


Մեկ այլ արաբական աղբյուր տեղեկացնում է, որ կիրակի երեկոյան և այսօր առավոտյան Սիրիայի հյուսիսային և արևմտյան հատվածների ռմբակոծության հետևանքով 2 քաղաքացիական անձ զոհվել են, ոմանք՝ վիրավորվել: Ռմբակոծվել է Մանբիջ գյուղաքաղաքը, որը «Իսլամական» պետության հենակետն է համարվում: Այն գտնվում է Այն ալ Արաբ և Հալեպ քաղաքների միջև՝ Թուրքիայի հյուսիսային սահմանին: Օդային հարվածները հասել են ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող հացահատիկային պահեստներին: Դեռ տեղեկություններ չեն հաղորդում ահաբեկիչների կրած վնասների մասին: Ռմբակծովել են նաև Դեր Զորի շրջանները, որտեղ գտնվում է գազի վերամշակման խոշորագույն գործարանը: Գործարանի կրած վնասների մասին այս պահին նույնպես տեղեկություններ չկան:

Նույն շարքից