Միջազգային 

Պետական այցով Հայաստան ժամանեց Հունաստանի նախագահը

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով րոպեներ առաջ երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:  «Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի նախագահին դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին:

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: Նախագահ Պապուլիասը հանդիպում կունենա Հայաստանում հունական համայնքի հետ ևս:

Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

Նույն շարքից