Միջազգային 

Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել Է, որ իրանական միջուկային հարցի շուրջ Թեհրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» ներկայացուցիչների միջեւ բանակցությունները Եվրոպայում կվերսկսվեն երկու շաբաթից, տեղեկացնում Է   Kyodo գործակալությանը:

 

Ինչպես Արաքչին հայտարարել Է գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 29-ին, բանակցորդների միջեւ դեռեւս «տարաձանյություններ են մնում մի շարք կարեւոր հարցերի շուրջ»: «Մենք հնարավորություն ունեինք  առավել մեծ փոխըմբռնման հասնելու կառուցողական մթնոլորտում, բայց տարաձայնություններ կան կարեւոր հարցերում»,- նշել Է Իրանի նա:

 

2013 թվականի նոյեմբերին Ժնեւում Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) պայմանավորվել Էին մինչեւ հուլիսի 20-ը համաձայնեցնել փաստաթուղթ, որը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը, ինչի փոխարեն չեղյալ կհայտարարվեն հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցները: Այնուհետեւ ժամկետը երկարացվել Է մինչեւ նոյեմբեր:

 

Սեպտեմբերի 18-26-ին Նյու Յորքում Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների հերթական փուլից հետո չի հաջողվել բեկման հասնել ապագա համաձայնագրի հանգուցային հարցերում: Մոսկվան այն կարծիքին Է, որ բանակցություններում հաջողվել Է առաջընթացի հասնել իրանական խնդրի հանգուցալուծումներ զանազան տարբերակներ մշակելու գործում, սեպտեմբերի 27-ին հայտնել Է ՌԴ-ի ԱԳ նախարարությունը:

 

Ավելի վաղ Իրանի նախագահը հույս Է հայտնել, որ համաձայնությունը կարող Է ձեռք բերվել սահմանված ժամկետում՝ մինչեւ նոյեմբերի 24-ը, եւ հայտարարել Է, որ Իրանը կշարունակի զարգացնել խաղաղ միջուկային ծրագիրը, ներառյալ ուրանի հարստացումը՝ միջազգային իրավունքին համապատասխան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից