Երկուշաբթի տեղի է ունեցել աշխատանքային այցով Աստրախանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են տարբեր ոլորտներում Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը:
Կողմերը նշել են կապերի ամրապնդման տեսանկյունից բարձր մակարդակով հանդիպումների կարևորությունը:
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: