Միջազգային 

Էրդողանը քննադատել է Apple ընկերության նոր սերնդի iPhone սմարթֆոնը

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Apple ընկերության նոր սերնդի iPhone սմարթֆոնը՝ ասելով, որ այն ընդհանրապես ոչ մի բանով չի տարբերվում նախորդ մոդելից, գրում է lenta.ru-ն՝ Phys.org-ին հղումով:

 

Էրդողանն այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք այցի ժամանակ, երբ տեսել է Apple ընկերության խանութների մոտ առաջացած հերթերը:

 

«Ամեն տարի այս ապրանքանիշը նոր մոդել է թողարկում, որը ոչ մի բանով չի տարբերվում նախորդից»,- ասել է թուրք նախագահը:

 

Էրդողանը հայտնի է սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների մասին իր բացասական և քննադատական հայացքներով:

 

Նույն շարքից