Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով սեպտեմբերի 29-ին Աստրախանում կայացած կասպյան գագաթնաժողովի արդյունքները:
«Գլխավոր արդյունքներից մեկը համարում են զգալի առաջընթացը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի պատրաստման հարցում: Դա հնարավոր դարձավ ծովում մերձկասպյան երկրների գործունեության հանգուցային սկզբունքների համաձայնեցման շնորհիվ»,-ասել Է Պուտինը: Այդ սկզբունքներն ամրագրված են հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Ղազախստանի ղեկավարների կողմից ստորագրված քաղաքական հայտարարության մեջ, հավելել Է նա:
«Չեմ ասի, որ լիովին կարգավորված են բոլոր հարցերը, բայց դրանց թիվն անհամեմատ փոքրացել Է: Փորձագետներին հանձրարաված Է ակտիվացնել կոնսուլտացիաները մնացած մի քանի ասպեկտների շուրջ, եւ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կհասնենք Կոնվենցիայի ստորագրման: Այդպիսով՝ հաջողությամբ կավարտենք այն աշխատանքը, որն ընթանում Է արդեն 18 տարի»,նշել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: