Միջազգային 

Ռուսաստանի քննիչների դեմ Ուկրաինայում էրեական գործեր են հարուցվել

Ուկրաինան քրեական գործեր է հարուցել Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների դեմ, հայտնում է«Ուկրաինսկայա պրավդան»։
Աղբյուրը նշոււմ է, որ Կիեւը քրեական վարույթ է սկսել` ի պատասխան Դոնբասում եւ Ուկրաինայի այլ հատվածներում հանցագործությունների կապակցությամբ Մոսկվայի հարուցած գործերի, եւ այդ գործողությունները բնորոշել է որպես միջամտություն իր գործունությանը:


«Չհիմնավորված քրեական հետապնդման ճանապարհով անօրինական միջամտություն է արվում  Ուկրաինայի իրավապահ մարմինների, զինված ուժերի գործունեությանը», Գլխավոր դատախազության հաղորդագրությունն է մեջբերում գործակալությունը: 


Սեպտեմբերի 29-ին ՌՔԿ-ն քրեական գործ էր հարուցել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ռուսալեզու բնակչության ցեղասպանության հիմքով (ՔՕ 357-րդ հոդված):

Նույն շարքից