Միջազգային 

Հոնկոնգի բնակիչները պահանջում են իրենց առաջնորդի հրաժարականը

Հոնկոնգում հանուն ժողովրդավարության բողոքող բնակիչները կրկին  պահանջում են իրենց առաջնորդի հրաժարականը, փոխանցում է BBC-ն:


Ըստ աղբյուրի` ցուցարարները հայտարարել են, որ իրենց առաջնորդին դատապարտելու է պատմությունը:


Սեպտեմբերի 29-ի երեկոյան տասնյակ հազարավոր ցուցարարներ փակել էին Հոնկոնգի փողոցները։ Բողոքողները Պեկինից պահանջել են Հոնկոնգին թույլ տալ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնել, սակայն Պեկինը մերժել է ցուցարարների խնդրանքը:


Սեպտեմբերի 30-ին Հոնկոնգի փողոցներում հարաբերական անդորր է, սակայն սպասվում է, որ ցույցի մասնակիցների թիվը կաճի Չինաստանի ազգային տոնի նախօրեին: 

Նույն շարքից