Միջազգային 

Աստրախանում կայացել է Պուտին - Ալիև հանդիպում

Աստրախանում հանդիպում է կայացել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Պուտինն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Մերձկասպյան պետությունների ղեկավարների չորրորդ գագաթաժողովի արդյունքները:

 

Պուտինն արձանագրել է, որ անգամ «ամենանուրբ ոլորտներում» Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները բարեկամական են:

 

Ալիևը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև «մշտական երկխոսությունը, դրական դինամիկան»: Անցած ամսվա հանդիպումից հետո այս նոր հանդիպումը նա որակել է իրենց հարաբերությունների ցուցիչ:

Նույն շարքից