Միջազգային 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը վրացական բանակի նախկին զինծառայող է

Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Օմար ալ Շիշանին, վրացական բանակի նախկին զինծառայող է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին։ Նրա խոսքով՝ ինքը վերջերս է իմացել, որ որդուն առաջարկել են գլխավորել «Ալ Կաիդա» խմբավորումը, գրում է Вести-ն։

 

Օմար ալ Շիշանին՝ նույն ինքը՝ Թարխան Բատիրաշվիլին, Վրաստանի Պանկիսի կիրճից է, որտեղ ապրում են էթնիկ չեչեններ։ Նա եղել է վրացական բանակի զինծառայող։ Բանակից ազատվելուց հետո նրան չի հաջողվել նոր աշխատանք գտնել։

 

«Մի քանի տարի առաջ մեր տուն ներխուժեցին տասնյակ զինծառայողներ և ոստիկաններ և «գտան» անկողնու տակ, որի վրա ես ամեն օր քնում էի և որի տակ յուրաքանչյուր օր փոշի էին մաքրում, փամփուշտներով արկղ։ Որդուս ձերբակալեցին և բանտ նստեցրին։ Նա համաներումով ազատվեց մոտ 3 տարի առաջ և մեկնեց արտասահման։ Այդ ժամանակից ի վեր ես նրան չեմ տեսել և ոչ մի անգամ չեմ խոսել նրա հետ»,- պատմել է Բատիրաշվիլի ավագը։

 

Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, Օմար ալ Շիշանին 2013թ. ամառվանից գլխավորում է Սիրիայի հյուսիսում «Ալ Կաիդայի» ահաբեկչական կազմակերպություններից մեկը՝ The Islamic State of Iraq and the Sham (ISIS)։ ԱՄՆ-ում նա ընդգրկված է առավել վտանգավոր միջազգային ահաբեկիչների ցուցակում։

 

Թեմուր Բատիրաշվիլիի խոսքով՝ ինքը վերջերս է իմացել, որ իր որդուն առաջարկել են գլխավորել «Ալ Կաիդան»։
«Աստվա՛ծ իմ, փրկի՛ր իմ որդուն դրանից, սակայն նա ինքն է ընտրել այդ ուղին և այլևս չի կարող ետ կանգնել»,- ասել է հայրը։

Նույն շարքից