Միջազգային 

Իրանը ռազմական օգնություն կհատկացնի լիբանանյան բանակին

analitik.am

Իրանի ղեկավարությունը որոշում է ընդունել ռազմական օգնություն տրամադրել լիբանանյան բանակին ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հաղորդել է «ալ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հայտարարությունը:

 

Լիբանանի վարչապետ Թամա Սալյամի հետ Բեյրութում կայացած հանդիպմանը Շամխանին ասել է, որ «Իրանը որոշում է ընդունել օգնություն տրամադրել լիբանանյան բանակին, որը ներառում Է ռազմական տեխնիկա»: Գլխավոր քարտուղարը հավելել Է, որ «այն ամենը, ինչ մեզ (Իրանին) հետաքրքրում Է, հիմնականում անվտանգության եւ կայունության ամրապնդումն Է Լիբանանում»:

 

Սալյամի հետ հանդիպման ավարտից հետո գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ Լիբանանի կառավարությունը ողջունել Է իրանական նախաձեռնությունը:

 

Ավելի վաղ լիբանանյան բանակին 4 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն Էր հատկացրել Սաուդյան Արաբիան եւ 1 մլրդ դոլարի չափով՝ ԱՄՆ-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից