Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ռուսաստանի Դաշնությունից սպասվող վտանգների մասին և հայտարարել, որ «Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն դիտարկում է իր ազդեցության հզորացումը Մոլդովայում և Կովկասում», գրում է Грузия Online-ը:
«Մենք կանգնած ենք բազմաթիվ վտանգների առաջ: Ուկրաինային զուգահեռ, Ռուսաստանը լրջորեն դիտարկում է Մոլդովայում և Կովկասում ռազմական առաջխաղացումը: Վերջերս նրանք հայտարարել են, որ ճանապարհ են կառուցում, որպեսզի Դաղստանից Վրաստանի միջով ներխուժեն Ադրբեջան: Ռուսաստանն ամրապնդում է ուժերն Ադրբեջանը գրավելու համար: Մենք անցնում ենք վտանգավոր ճանապարհով, և պետք է զգուշավորություն դրսևորենք»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում «Կոնկորդիա» վեհաժողովի շրջանականերում քննարկման ընթացքում, որը ղեկավարել է սենատոր Ջոն ՄքՔեյնը:
Քննարկմանը ներկա են եղել նաև Լեհաստանի և Լիտվայի նախկին նախագահները: Քննարկման հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայի իրադարձությունները և ռուսական կողմից սպասվող վտանգները: