Տնտեսություն 

Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը արտոնություն տվեց

Կառավարությունը երեք տարով երկարաձգեց «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

«Էյ Բի Սի տեքստիլ» ընկերությունը գործում է 2017 թվականից։

Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:

Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 175 նոր աշխատատեղ` 189 հազար դրամ միջին աշխատավարձով:

«Էյ Բի Սի տեքստիլ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից