Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը հայտարարություն է արել, որում նշել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «ազատել է Վրաստանը և վերածել այն հաջողակ երկրի»։ Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքում՝ Կոնկորդիայի գագաթաժողովի շրջանակում քննարկումների ժամանակ, որն ինքն է վարել, գրում է apsny.ge-ն։
Քննարկմանը, բացի Լեհաստանի և Լատվիայի նախկին նախագահներից, ներկա է եղել նաև Սաակաշվիլին։ Գլխավոր թեման եղել են իրադարձություններն Ուկրաինայում և վտանգները, որոնք սպասվում են Ռուսաստանի կողմից։
«Այսօր մենք գտնվում ենք միասին՝ 3 մեծ անձնավորությունների հետ, ովքեր անցումային ժամանակաշրջաններում ղեկավարել են իրենց հաջողակ, ժողովրդավարական երկրներում։ Այդ հաջողությանը նրանք պատահական չեն հասել, դա տեղի է ունցել իրենց լիդերության շնորհիվ։ Մեզ հետ այստեղ են գտնվում Լեհաստանի և Լատվիայի նախկին նախագահները, և իմ ընկեր Միշան, ում հետ ես ծանոթացել եմ վաշինգտոնյան համալսարանում ուսանելու տարիներին։ Այն ժամանակ նա ինձ ասաց, որ ցանկանում է վերադառնալ իր երկիր, որպեսզի ազատագրի այն, և նա իսկապես վերածեց այն հաջողակ երկրի»,- ասել է ՄքՔեյնը:
Նա նշել է, որ նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի կառավարման տարիներին Թբիլիսիի փողոցներում հնարավոր չէր քայլել առանց թիկնապահների, «իսկ այժմ եթե հայտնվեք այնտեղ, ձեզ կդիմավորի վերականգնված և գեղեցիկ քաղաք»: