Միջազգային 

ԵԽԽՎ հանձնաժողովը Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալությունները դատապարտող հայտարարություն է ընդունել

 ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին  միաձայն ընդունել է հայտարարություն, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների ղեկավարների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների վերջին ձերբակալությունները: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:


Պատգամավորը տեղեկացրեց, որ  հատկապես շեշտվել է այն հանգամանքը, որ հայտնի 4 ակտիվիստների  (Ռասուլ Ջաֆարով, Լեյլա Յունուս, Ինտիգամ Ալիև, Անար Մամադլի) ձերբակալությունները կատարվել են ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ընթացքում:


Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել նշյալ ակտիվիստներին, զերծ մնալ անհիմն ձերբակալություններից և ապահովել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հիմքում դրված չափանիշների կիրառությունը:


Հանձնաժողովը այս համատեքստում հատկապես նշել է «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. ինչպես հետամուտ լինել մարդու իրավունքների և ազատությունների հարգմանը»  զեկույցի պատրաստման անհրաժեշտության մասին:

Նույն շարքից