Միջազգային 

Դեսպան Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի գյուղատնտեսության և հողաբարելավման նախարարի հետ

 Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը սեպտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի գյուղատնտեսության և հողաբարելավման նախարար Ադել ալ-Բելթագիի հետ: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները: Որպես առավել խոստումնալից ուղղություններ` առանձնացվել են տարատեսակ գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի փոխադարձ արտահանման և համատեղ ձեռնարկությունների խրախուսումը, գիտահետազոտական հաստատությունների միջև կապերի հաստատումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը:

 

Դիտարկվել է 2015-2017թթ. համար գիտատեխնիկական համագործակցության շուրջ գործնական ծրագրի ստորագրման նպատակահարմարությունը:   


Նույն շարքից