Միջազգային 

«Իսլամական պետության» գրոհայինները 20 թուրք զինվոր են գերեվարել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Հալեպում Թուրքիայի բանակի 20 զինվոր են  գերի վերցրել, հայտնում է Газета-ն։

Նշվում է, որ զինծառայողները հսկել են Օսմանյան կայսրության ղեկավարների նախապապ Սուլեյման Շախի դամբարանը, որը գտնվում է Սիրիայի տարածքում։

Սուլեյմանը Օսմանների տոհմի նախապապն է։ 1923-ին Թուրքիան իրավունք է ստացել դամբարանում դնել իր դրոշը և տեղակայել իր զինվորներին։ 

Նույն շարքից