Միջազգային 

ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ Չինաստանն ու Ռուսաստանը չեն պատրաստվում ուժ կիրառել իրենց տարածաշրջաններում. Պենտագոն

analitik.am

 

ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ Չինաստանն ու Ռուսաստանը չեն պատրաստվում ուժ կիրառել իրենց տարածաշրջաններում և իրենց անվտանգ են զգում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Բոբ Ուորքը Միջազգային հարցերով ամերիկյան խորհրդում, գրում է Взгляд-ը:

 

«Առաջին հերթին, բացարձակապես ակնհայտ է, որ այդ երկու երկրներն ամրապնդում են իրենց դիրքերն իրենց սահմանների մոտ: Եվ դա այն բաներից մեկն է, որի շուրջ մենք պետք է աշխատենք հաջորդ մի քանի տարիներին՝ պարզելու, թե որ շրջաններն են նրանք իրենց համար կենսական կարևորության համարում»,- ասել է Ուորքը:

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է միջոցներ գտնի համոզվելու համար, որ Պեկինի և Մոսկվայի մտադրությունները «չեն հանգեցնի ուժի կիրառման, ինչը մեզ կստիպի պատասխանել ռազմական ուժի կիրառմամբ»:

 

«Մենք պետք է դա պարզենք և համոզված լինենք, որ Ռուսաստանը և Չինաստանն իրենց անվտանգ են զգում իրենց իսկ տարածաշրջաններում»,- հավելել է նա:

 

Փոխնախարարի կարծիքով՝ «այդ երկու երկրները կարծում են, որ համաշխարհային կարգի որոշ ասպեկտներ, որոնք հաստատվել են վերջին 70 տարիներին, նրանք կցանկանային փոխել»:

Նույն շարքից