Միջազգային 

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հավանություն տվեց ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացմանը

analitik.am

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատը) հոկտեմբերի 1-ի իր լիագումար նիստում հավանություն Է տվել «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին» օրինագծին, ինչից հետո փաստաթուղթը կուղարկվի Սենատի (վերին պալատ) քննարկմանը, տեղեկացնում Է  «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:

 

Մաժիլիսի միջազգային գործերի կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի կողմերը հիմնում են Եվրասիական տնտեսական միություն, որի շրջանակներում ապահովվում Է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը տնտեսության այն ճյուղերում, որոնք սահմանված են սույն պայմանագրոa եւ ԵՏՄ-ի շրջանակներում գործող միջազգային պայմանագրերով:

Նույն շարքից