Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի հաստատել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից թուրք զինվորների գերի վերցնելու փաստը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչներից մեկը հերքել է լուրը` նշելով, որ այդ ապատեղեկատվությունը տարածվել է Սիրիայի իշխանական ուժերին մոտ կանգնած լիբանանյան լրատվամիջոցի կողմից: