Միջազգային 

ՆԱՏՕ-ն նոր գլխավոր քարտուղար ունի

Անդերս Ֆոգ Ռասմուսենը լքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այսօրվանից նրան կփոխարինի Նորվեգիայի 55-ամյա նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը: Նա այս պաշտոնում նշանակվել էր դեռ այս տարվա մարտին, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորություններն ավարտվել են սեպտեմբերի 30-ին: Նախօրեին երեկոյան նա Twitter-ում գրել է. «Շնորհակալ եմ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին 5 տարվա ընթացքում ինձ՝ որպես գլխավոր քարտուղարի աջակցության և վստահության համար: Մենք շատ բանի ենք հասել»:

Նա նաև նշել է, որ լիազորությունները Սթոլթենբերգին անցնելիս ինքը կիմանա, որ «ուժեղ դաշինքը ուժեղ ձեռքերում է թողնում»:

Նույն շարքից