Միջազգային 

Բարոզուի պատասխանը Պուտինին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն պատասխան նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով սեպտեմբերի 17-ին նամակ էր գրել նրան Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի առնչությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը։

 

Նամակում Բարոզուն հայտնել է «ԵՄ-ի պատրաստակամությունը Ռուսաստանի հետ խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ, որոնք կապված են Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերացման հետ»։

 

Ավելի վաղ Կրեմլում հաստատել էին, որ սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահը մի շարք ուղերձներ է հղել եվրոպական գործընկերներին՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի իրականացման հետևանքների մասին։

 

Նույն շարքից