Միջազգային 

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է եվրոպացիների «սև ցուցակի» մասշտաբները

Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ եվրոպացիների «սև ցուցակը», որոնց մուտքն արգելված է ՌԴ տարածք, իր չափերով համեմատելի է Եվրամիության համանման ցանկի հետ: Այդ մասին ria.ru-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:

 

Նա նշել է, որ իրավիճակը, երբ եվրապատգամավոր Ռեբեկա Հարմսը չէր կարողացել մտնել Ռուսաստանի տարածք, «անմիջականորեն կապված է այդ ցանկի առկայության հետ»:

«Նրանք, ովքեր պատժամիջոցներ են սահմանել ռուս ներկայացուցիչների նկատմամբ, ներառյալ՝ մեր խորհրդարանի ղեկավարության, պետք է շատ լավ գիտակցեն, որ Ռուսաստանն ադեկվատ պատասխան ունի»,- ընդգծել է փոխարտգործնախարարը: Նա նաև հավելել է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկված բոլոր եվրոպացիները «տեղին են հայտնվել այնտեղ»:

 

Գերմանիայից եվրապատգամավոր Ռեբեկա Հարմսը չէր կարողացել մտնել Ռուսաստանի տարածք սեպտեմբերի 26-ին: Այն առնչությամբ, որ Հարմսին մերժել են Ռուսաստան մուտքի իրավունքը, Եվրախորհրդարանը ռուսական կողմին բողոք է հղել:

Նույն շարքից