Միջազգային 

Պենտագոնում պատրաստվում են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ երկարատև ակցիայի

analitik.am

Պենտագոնում պատրաստվում են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ երկարատև ակցիայի և հույս ունեն, որ ԱՄՆ քաղաքացիները դրան «ըմբռնումով» կմոտենան, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:

 

 

Նա նշել է. «Առաջացած խնդիրները մի գիշերում չեն անհետանա, դրանք ռումբերի օգնությամբ լուծել չի կարելի»:

 

Քիրբին նաև քննադատել է ԶԼՄ-ներին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի լուսաբանման հարցում անհամբերության համար:

 

 

«Որոշ լրագրողներ համբերություն չունեն»,- կարծում է նա: Նրա խոսքով՝ ինքը հասկանում է, որ դա կապված է մեդիատիրույթ տեղեկատվության փոխանցման գործընթացի արագացման հետ: Միաժամանակ, լայնորեն տարածված են սպասումները, որ ամերիկացի զինվորականները, իբր, ամենակարող են, ասել է Քիրբին:

Նույն շարքից