Միջազգային 

Էրդողանը հայտարարել է, որ երկրի համար նախկինի պես կարևոր է Սիրիայում իշխանափոխությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի համար նախկինի պես կարևոր է Սիրիայում իշխանափոխությունը, գրում է gazeta.ru-ն:

 

Էրդողանի խոսքով՝ չնայած թուրքական ուժերի պատրաստակամությանը՝ կռվել Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, Թուրքիան կշարունակի պնդել ներկայիս սիրիական վարչակազմի հեռանալու հարցում: Թուրք նախագահի խոսքով՝ թուրքական իշխանությունները կխրախուսեն Սիրիայում «սահմանադրական, իշխանության խորհրդարանական համակարգի ստեղծումը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքացիների կարծիքը»:

 

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների տուն վերադառնալու անհրաժեշտության մասին: Փախստականների թիվը թուրքերը գնահատել են 1,5 միլիոն:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան տանկեր է տեղակայել Սիրիայի հետ սահմանին:

Նույն շարքից