Միջազգային 

Գերմանիայի դասագրքերում տեղ գտած «1915թ.-ին թուրքերը հայերի դեմ ցեղասպանություն են իրականացրել» ձևակերպումը զայրացրել թուրքերին

Գերմանիայում բնակվող թուրքերը պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել դպրոցական դասագրքերում տեղ գտած Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, դասագրքերում տեղ գտած «1915թ.-ին թուրքերը հայերի դեմ ցեղասպանություն են իրականացրել» ձևակերպումը զայրացրել է նրանց:

Ակցիան տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին:

 

Ակցիայի մասին տեղեկացնելու և հնարավորինս շատ թուրքերի մասնակցություն ապահովելու համար կազմակերպիչներն այցելում են այն սրահներ, որտեղ հավաքվում են թուրքերն ու բացատրում են բողոքի կարևորությունը:

 

Տեղեկություններ են տարածվում նաև սոցցանցերի միջոցով:

 

«Առաջիկա 2015թ.-ը հայկական դեպքերի 100-ամյակն է: Այդ կապակցությամբ Թուրքիային ցեղասպանության համար մեղադրելու ջանքերն ակտիվանալու են: Սակայն Թուրքիան ցեղասպանություն չի արել, և մեր ձեռքում դա փաստող փաստաթղթեր կան»,-թուրքերին ուղղված իր կոչում ասել է ակցիայի կազմակերպիչ դոկտոր Ալի Սոյլեմեզօղլուն:

 

Հոկտեմբերի 19-ի հանրահավաքի մասնակիցները հավաքվելու են Դյուսելդորֆի խորհրդարանի մոտ գտնվող հեռուստաաշտարակի մոտ: Նրանք պաստառներ են պարզելու և փորձելու են իրենց ձայնը լսելի դարձնել: 

Նույն շարքից