Միջազգային 

Իրանը չպետք է պահպանի միջուկային զենքի մշակման հնարավորությունը. Բենյամին Նեթանյահու

Իսրայելը հույս ունի, որ համաձայնագիրը, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամն ու Գերմանիան պատրաստվում են կնքել Իրանի հետ, թույլ չի տա երկրին՝ «միջուկային պետություն» մնալ, որը ցանկացած պահի ունակ կլինի անցնել վտանգավոր սահմանն ու ատոմային ռումբ ստեղծել:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Սպիտակ տանն անցկացրած հանդիպման ժամանակ:

Իրանական թեման, ավանդույթի համաձայն, երկու ղեկավարի խոսակցության հիմնական թեմաներից մեկն է դարձել: Իսրայելը նախկինի պես մտավախություն ունի, որ Իրանը անգամ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ համաձայնագրի ստորագրումից հետո կպահպանի միջուկային զենքի մշակման հնարավորությունը:

Անցյալ շաբաթ ելույթ ունենալով  Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` Իսրայելի վարչապետը կարծիք է հայտնել, որ Իրանն իրենից էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհում և մերձարևելյան տարածաշրջանում անվտանգության համար, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: 

Նույն շարքից