Միջազգային 

Ռուսաստանին պայմաններ են առաջադրել ԵԽԽՎ-ում լիազորությունները վերականգնելու համար

analitik.am

Դանիայի խորհրդարանի պատգամավոր Միքայել Աաստրուպ Ենսենը կոչ է արել ԵԽԽՎ-ին Ռուսաստանին զրկել Եվրոպայի խորհրդի անդամակցությունից, եթե նա դուրս չբերի իր զորքերն Ուկրաինայի տարածքից: Այդ մասին խորհրդարանականը հայտարարել է Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում, գրում է newsru.ua-ն:

 

«Մենք պետք է Մոսկվայի առաջ հարցը խիստ դնենք. կամ զորքերի դուրսբերում, կամ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալ: Այլապես ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք բոլորս այստեղ հավաքվում»,- կոչ է արել նա խորհրդարանականներին:

 

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնումը կախված կլինի Ուկրաինային անեքսիայի ենթարկված Ղրիմը վերադարձնելու նրա քայլերից: Նման հիշեցմամբ խորհրդարանականներին է դիմել Եվրոպայի խորհրդում իր վերջին ելույթի ընթացքում Ուկրաինայի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցող Մարիետա Պուրբա-Լունդինը՝ Շվեդիայից:

 

«2015 թվականի հունվարին կորոշվի ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնման հարցը, ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նրա վրա, որ ապրիլի նստաշրջանին Վեհաժողովը բանաձև է ընդունել, որտեղ պահանջել է Ղրիմի վերադարձն Ուկրաինային»,- ասել է Պուրբե-Լունդինը:

Նույն շարքից