Միջազգային 

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն առաջին այցերը կկատարի Թուրքիա և Լեհաստան

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենին փոխարինած Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ իր նոր պաշտոնում առաջինն այցելելու է Թուրքիա և Լեհաստան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:


Խոսելով Հյուսիսատլանտյան խորհրդում` Ստոլտենբերգը հայտնել է, որ իրենք ծրագրում են շարունակել Թուրքիայում հակաօդային հրթիռային Patriot համակարգերի տեղակայումը: ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն ասել է, որ Անկարայում տարբեր հանդիպումների ժամանակ քննարկվելիք կենտրոնական թեման լինելու են սիրիական զարգացումները և սիրիացի փախստականների հարցը:

Նույն շարքից