Միջազգային 

Ավստրիան կարող Է միանալ Գերմանիային ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում

analitik.am

Ավստրիան կարող Է Գերմանիայի գործընկերը դառնալ 2016 – 2017 թվականներին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահության ընթացքում: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հավաստել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում, «այդ տարբերակը քննարկվում Է, սակայն վերջնական որոշում առայժմ չկա»:  

 

Այս տարվանից Եվրակազմակերպությունը որոշել Է փորձարկել կազմակերպությունում զույգով նախագահության պրակտիկան, երբ միանգամից երկու երկրներ համաձայնեցնում եւ ներկայացնում են առաջնահերթությունները եւ առաջադրում առաջիկա երկու տարվա խնդիրները: Այսպես, այս տարի նախագահող Շվեյցարիան կազմակերպության ղեկավարությունը կհանձնի Սերբիային, որը կշարունակի ավելի վաղ Բեռնի հետ համաձայնեցված գիծը:

 

Նախօրյակին Գերմանիան պաշտոնապես հայտարարել Է 2016 թվականին իր՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի թեկնածությունն առաջադրելու որոշման մասին:

 

2016 թվականին նախագահելու վերաբերյալ որոշումը պետք Է ընդունվի ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդում, որի նիստը տեղի կունենա դեկտեմբերին Բազելում:

Նույն շարքից