Իրաքյան բանակը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ից մաքրել է Սալահ ադ Դին մարզի Տուզխամաթո քաղաքի և Զերքա կամուրջի միջև ընկած տարածքը, որը գտնվում է Թիրքիթ քաղաքի մերձակայքում: Բանակը միևնույն ժամանակ վերահսկողություն է հաստատել Սալահ ադ Դին մարզում գտնվող 10-ը գյուղերի վրա: Վնասազերծվել են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքավորումներ, որոնք տեղադրել էր ահաբեկչական խմբավորումը: Տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում ԻԼԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել: Իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Սալահ ադ Դին մարզում հաջողություններն իրականացվել են իրաքյան բանակի և ազգային կամավորական ջոկատների համագործակցության արդյունքում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Նինվե մարզի շեյխերը և երևելի անձինք հայտարարել են ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով ջոկատներ կազմավորելու մասին, որոնք կհամագործակցեն ոստիկանության և անվտանգության ուժերի հետ:
Դալաուիա շրջանի ոստիկանությունը տեղեկացրել է, որ իրաքյան ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Թիրքիթ քաղաքի հարավային շրջանները, ինչի հետևանքով ավելի քան 40 ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Նախօրեին Թիրքիթ քաղաքում 30 ահաբեկիչներ են սպանվել: