Միջազգային 

Պուտինը չի պատրաստվում միջամտել «Բաշնևթ»-ի գործին

analitik.am

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր չԷ միջամտել «Բաշնեւթ»-ի շուրջ ստեղծված իրադրությանը եւ չի պատրաստվում որեւԷ հրահանգ տալ դրա վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

 

«Հուսով եմ, որ բոլոր որոշումները կլինեն ոչ թե քրեական, այլ քաղաքացիական-իրավական, արբիտրաժային հարթությունում: Բայց ես չեմ պատրաստվում միջամտել դրան եւ չեմ պատրաստվում դիրեկտիվ ցուցումներ տալ»,- ասել Է Պուտինը՝ հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով «Ռուսաստանն Է կանչում» համաժողովում:

Նույն շարքից