Միջազգային 

Իսլամական պետությունը գրեթե ամբողջությամբ գրավել է Իրաքի Հիթ քաղաքը

analitik.am

 «Իսլամական պետության» ահաբեկիչները հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Իրաքում հարձակվել են Անբարի մարզի Հիթ քաղաքի վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, հարձակման հետևանքով իրաքյան բանակի մոտ 70 զինծառայող է զոհվել: Տեղեկությունների համաձայն՝ քաղաքի 90 տոկոսը գտնվում է նրանց հսկողության տակ: Ահաբեկիչները գրավել են քաղաքի ոստիկանական բաժանմունքներ, տարբեր տեսակի զենք, տանկեր: Նրանք 3 ականապատ մեքենաներ են պայթեցրել քաղաքի մուտքի մոտ:


Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ այժմ թեժ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև: Իրաքյան ուժերը փորձում են կասեցնել ԻԼԻՊ-ի առաջխաղացումը: Բացի Հիթ քաղաքից, ահաբեկիչների ձեռքում են հայտնվել մերձակայքում գտնվող գյուղերը:

 

2014թ.-ին Իրաքում ռազմական գործողությունների զոհ են դարձել 9 հազար 347 անմեղ քաղաքացիներ, ավելի քան 17,3 հազար մարդ վիրավորվել է:


Ավելի վաղ՝ հունիսին, ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի վրա: Իրաքյան ուժերը ջանում են ազատագրել ԻԼԻՊ-ի հսկողության տակ հայտնված տարածքները:

Նույն շարքից