Միջազգային 

Խոդորկովսկին՝ ռուսական ռեժիմի ու Երրորդ համաշխարհային պատերազմի մասին

analitik.am

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ ռուսական ռեժիմի ռազմական ագրեսիայի պատճառով Ռուսաստանն ու աշխարհը մոտեցել են Երրորդ համաշխարհային պատերազմի գծին: News.liga.net-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության շտաբ-բնակարանում ելույթի ժամանակ:

 

«Պարզվում է՝ ռեժիմի կողմից ոչ միայն թալանվել է Ռուսաստանը: Այն փորձում է ամբողջ աշխարհին ետ մղել սառը (և ապա տաք) պատերազմի դարաշրջան, երբ վեճերը հարթվում են զենքի ուժով, իսկ գերակայություններն ապացուցվում են ոչ թե տնտեսական աճի տեմպերով, այլ ռազմական ագրեսիայով: Ռուսաստանն ու աշխարհը մոտեցել են շատ վտանգավոր գծի, որից երևում է Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Խոդորկովսկին:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն իսկական պատերազմ է վարում. «Ամոթի են արժանի նրանք, ովքեր հերոսներին ուղարկում են մեռնելու ոչ թե հանուն ազգային շահերի, ոչ թե հանուն Հայրենիքի պաշտպանության, այլ հանուն պլուտոկրատների կույտի իշխանության պահպանման, որոնք փորձում են երկարաձգել իր ժամկետն արդեն ապրած ռեժիմի կյանքը»,- ասել է նա:

Նույն շարքից