Միջազգային 

Արթուր Չիլինգարովը նշանակվել Է Տուլայի նահանգապետի խորհրդական

analitik.am

 Ռուսաստանի Տուլայի մարզի ղեկավար Վլադիմիր Գրուզդեւն իր խորհրդական Է նշանակել նախկին սենատոր Արթուր Չիլինգարովին: Այդ մասին ԻՏԱՐ ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությունում: Այստեղ չեն ճշտել, թե նոր խորհրդականն ինչ պարտականություններ Է կատարելու Տուլայի կառավարությունում: 


Մինչ այս պաշտոնում նշանակվելը Չիլինգարովը ՌԴ-ի Դաշնության խորհրդի անդամ Էր, ներկայացնում Էր Տուլայի մարզի շահերը: Ավելի վաղ հաղորդվում Էր, որ սենատորը պաշտոնը կթողնի աշնանը՝ կապված «Ռոսնեւթ» ընկերությունում մշտական աշխատանքի անցնելու հետ: Ընդսմին Չիլինգարովն ինքը հայտարարում Էր, որ մտադիր Է հետագայում Էլ շարունակել համագործակցությունը Տուլայի տարածաշրջանի իշխանութունների հետ:

Նույն շարքից