Միջազգային 

ԵԽԽՎ-ում մի խումբ ադրբեջանցիներ բողոքի ցույց են իրականացրել իրենց արտգործնախարարի դեմ

analitik.am

Մի խումբ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ բողոքի ցույց են իրականացրել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:


Քաղբանտարկյալների նկարները պատկերող կարմիր շապիկներ հագած ցուցարարները պահանջել են Ադրբեջանի իշխանություններից ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալված ադրբեջանցի մտավորականներին և ակտիվիստներին:

 

ԵԽԽՎ ամբիոնից հոկտեմբերի 2-ին ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե երկրում չկան քաղբանտարկյալներ, իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր ճաղերի հետևում են, ձերբակալված են իսկական հանցանքներ գործելու համար:

Նույն շարքից