Միջազգային 

Ուկրաինան կարող է պահպանել ամբողջականությունը՝ միայն հարգելով բոլոր քաղաքացիներին. Պուտին

analitik.am

Ուկրաինան կարող է պահպանել իր տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը՝ միայն երկրի բոլոր քաղաքացիների իրավունքներն ապահովելու դեպքում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։

 

«Մենք հիմնվում ենք նրա վրա, որ բոլոր մարդիկ, որոնք ապրում են Ուկրաինայի ցանկացած անկյունում, պետք է օգտվեն լիարժեք իրավունքներից, որոնք նախատեսված են միջազգային իրավունքի նորմերով, ուկրաինական օրենսդրությամբ, ոչ ոք չի ենթարկվի խտրականության լեզվային, էթնիկ կամ կրոնական սկզբունքով»,- ասել է Պուտինը։

 

Նախագահը նշել է, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը, միայն այդպես կարելի է վերադառնալ միասնականությանը և ապահովել տնտեսական և սոցիալական ոլորտի զարգացումը։ «Մենք հույս ունենք, որ այդպես կլինի, և ամեն կերպ կնպաստենք դրան»,- ընդգծել է ՌԴ նախագահ Պուտինը։

Նույն շարքից